9 մթերքներ, որոնք ազդում են այն օրգանների վրա, որոնց հետ

Այս 9 մթերքները նպատակաուղղված ազդում են այն օրգանների վրա, որոնց հետ նմանություն ունեն

Հաստատապես բոլորը լսել են այն արտահայտությունը, որ դու այն ես, ինչ ուտում ես, բայց ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածել, որ դա պետք է ընդունել տառացիորեն:

Ներկայացնում ենք 9 մթերք, որոնք շատ նման են մարդու այն օրգաններին, որոնց համար օգտակար են:

1. Գազար – աչքեր


Գազարն օղակաձև կտրելու դեպքում կարելի է տեսնել, որ այն նման է մարդկային աչքին: Մարդու աչքերի համար այս բանջարեղենն անգնահատելի է: Եթե Դուք ամեն օր գազար ուտեք, ապա տարեց ժամանակ տեսողության կորստի ռիսկը կնվազի:

2. Ընկույզ – ուղեղ

Զարմանալի չէ, որ ընկույզն այդպես հիշեցնում է մարդկային ուղեղը, չէ՞ որ այն պարունակում է մեծ քանակությամբ օմեգա-3, որը պահպանում է ուղեղի նորմալ գործունեությունը:

3. Նեխուր – ոսկորներ

Նեխուրն իզուր չէ, որ հիշեցնում է մարդու ոսկորները: Այն պարունակում է մեծ քանակությամբ սիլիցիում, որը կարգավորում է ոսկորների միներալիզացիան:

4. Ավոկադո – արգանդ

Այս մթերքի նմանությունն արգանդի հետ նույնպես պատահական չէ: Ավոկադոն օգնում է կանանց պահպանել իրենց վերարտադրողական հնարավորությունը, քանի որ դրանում պարունակվում է մեծ քանակությամբ ֆոլաթթու:

5. Փափկամարմիններ – արական սեռական գեղձեր

Գիտնականները հաստատում են, որ փափկամարմիններն իսկապես շատ դրական ազդեցություն ունեն տղամարդկային առողջության վրա, որովհետև դրանցում պարունակվում է ֆոլաթթու և ցինկ:

6. Թուրինջ – կուրծք

Ցիտրուսայինները պարունակում են, այսպես կոչված, «լիմոնոիդներ»՝ նյութեր, որոնք պայքարում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Դրա համար ցիտրուսայինների և կանացի կրծքի նմանությունը դժվար է պատահականություն կոչել:

7. Լոլիկ – սիրտ

Լոլիկը՝ կտրված վիճակում, հիշեցնում է սրտի կառուցվածքը: Ըստ վերջին հետազոտությունների արդյունքների՝ կարելի է ասել, որ դա իրավաչափ է, որովհետև շնորհիվ լոլիկում պարունակվող լիկոպինի՝ իջնում է սրտի հիվանդությունների ռիսկը:

8. Կարմիր գինի – արյուն

Կարմիր գինին առավել քան նման է արյան: Դրանում պարունակվում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և պոլիֆենոլներ, որոնք պաշտպանում են մեր օրգանիզմը խոլեստերինից:

9. Կոճապղպեղ – ստամոքս

Այս արմատն օգնում է ազատվել սրտխառնոցից: Այն պարունակում է գինգերոլ, որն ունի հակաբորբոքիչ և հակաօքսիդանտային հատկություններ:

Добавить комментарий