ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ…Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

Օգոստոսի 1-ին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ուժեղացված ծառայություն իրականացրեցին Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 821 արձանագրություն, որից`
— 44-ը՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար, ընդ որում՝ նրանցից 7-ը նույն պահին զրկվել են տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից,
— 15-ը՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար,
— 157-ը՝ առանց անվտանգության ամրագոտիով ամրակապվելու երթևեկելու համար,
— 17-ը՝ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերից մեկը սահմանված վայրում չփակցված վարելու համար,
— 1-ը՝ կեղծված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցը վարելու համար,
— 1-ը՝ առանց մեկ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը վարելու համար,
— 18-ը՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցը վարելու համար։
Միջոցառման ընթացքում 18 տրանսպորտային միջոց տեղափոխվել են Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։
👮‍♂️ Հարգելի՛ վարորդներ, ևս մեկ անգամ հորդորում ենք երթևեկել՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, չվնասել ձեր և երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։

 

Աղբյուր

Добавить комментарий